Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Սումգայիթում գտնվող զորամասում դժբախտ պատահարի պատճառով մահացել է 19-ամյա Ջավիդ Էլշանօղլու Ալիևը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ներկայացուցիչ Թեյմուր Աբդուլաևը։
Նշվում է, որ Ջավիդը մահացել է բեռնատարի անիվի պայթյունի պատճառով, երբ դրա մասերից մեկը դիպել է նրա գլխին։ Ջավիդը բանակ էր զորակոչվել 2010 թվականին։
Հիշեցնենք, որ ներկայումս Ադրբեջանը ցանկանում է կրճատել զորակոչերի քանակը և ավելացնել զինծառայության ժամկետը։








































