Հունաստանի իշխանությունները մտադիր են ազգայնացնել մի շարք բանկեր` երկրի ազգային պարտքը նվազեցնելու նպատակով:
Հունաստանի կառավարությունը մտադիր է ձեռք բերել մի շարք հունական բանկերի բաժնետոմսեր Եմ գագաթնաժողովում հաստատված նախագծի շրջանակներում: Դրա շնորհիվ հնարավոր կլինի երկիրը փրկել պարտքային պարտավորություններից: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը ` հղում անելով Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուին:
Վարչապատը չի նշել այն բանկերի անունները, որոնք պետք է ազգայնացվեն:
Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին և տևել մինչև ուշ գիշեր, համաձայնության են եկել Հունաստանի պարտքի 50%-ը չեղյալ հայտարարել: Այս հարցը գագաթնաժողովի գլխավոր խնդիրներից մեկն էր: Ենթադրվում է, որ Աթենքի հնարավոր դեֆոլտը վկարող է հանգեցնել համաշխարհային տնտեսությում նոր անկումների: