«Առաջին լրատվական»-ի փոխանցմամբ`«Արաբական գարնան» 5 ակտիվիստ արժանացել է Եվրախորհրդարանի 2011թ. Սախարովի մրցանակին։
Նրանցից մեկը թունիսցի Մոհամմադ Բուազիզին է, ով, ի նշան բողոքի, ինքնահրկիզվել և մահացել է։
Դրանից հետո միայն Թունիսում սկսվեցին զանգվածային ընդվզումները, բողոքի ակցիաները, որոնք հանգեցրին իշխանափոխության և տարածվեցին արաբական այլ երկրներում։









































