Tuesday, 16 06 2026
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան

Լալա Ասլիկյանի փաստաբանն արդեն ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում է

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժին է մուտք գործել այսօր առավոտյան ոստիկանություն բերման ենթարկված խաղաղ ցուցարար, ակտիվիստ Լալա Ասլիկյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` ընդգծելով, որ շուրջ 30 ոստիկաններ արգելում են այն մարդկանց մուտքը ոստիկանություն, ովքեր ցանկանում են որևէ տեղեկություն իմանալ «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամի ազատ արձակման մասին:

Նշենք, որ այսօր առավոտյան կառավարության շենքի առջև պետք է տեղի ունենար «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության ակցիան, սակայն այն խոչընդոտվեց ոստիկանության աշխատակիցների կողմից, ովքեր վաղ առավոտից փակել էին շենք տանող բոլոր ճանապարհները: Քանի որ փակված էին բոլոր ճանապարհները, ցուցարարներն իրենց ակցիան շարունակեցին Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ: Ակցիայի ընթացքում իր կամքին հակառակ Կենտրոնի ոստիկանություն տեղափոխվեց ակտիվիստ Լալա Ասլիկյանը: «Միջադեպից հետո ցուցարարների մի մասը գնաց ոստիկանություն, մոտավորապես կես ժամ ԱԺ« Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը և Զարուհի Փոստանջյանը Լալա Ասլիկյանի փաստաբանի հետ եղել են ոստիկանական բաժանմունքի մոտ, որից հետո քիչ առաջ փաստաբան Ռոբերտ Ռևազյանին ուղեկցել են ոստիկանություն»,- նշեց Զ. Փոստանջյանը:

Ըստ նրա` Լալա Ասլիկյանի ոստիկանություն բերման ենթարկելը մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է: « Որևիցե իրավախախտում Լալա Ասլիկյանի կողմից թույլ չի տրվել, հակառակը՝ ոստիկանների կողմից է թույլ տրվել»,- ընդգծեց պատգամավորը:

Տեղեկացնենք, որ այժմ Երևան քաղաքի ոստիկանության Կենտրոնի բաժնի շենքի մոտ ցուցարարների մի մասը սպասում են որևէ լուրի, իսկ ոստիկանները շարունակում են վերահսկել ոստիկանության մուտքը: Այս պահին որևէ տեղեկություն չկա, թե երբ նորից ազատության մեջ կլինի ակտիվիստ Լալա Ասլիկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում