ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է թարմացնել միջկառավարական համաձայնագիրը՝ դրանում ամրագրելով երկու երկրների զբոսաշրջիկների համար պարտադիր ապահովագրության կետը։ Այս մասին հայտարարել է «Ռոստուրիզմ»-ի մամլո ծառայության ղեկավար Օլեգ Մոսեևը։
Վերջինիս խոսքերով՝ Ռուսաստանը երկու երկրների զբոսաշրջիկների պարտադիր ապահովագրության շուրջ արդեն իսկ համաձայնություն ունի Չինաստանի հետ. «1995 թվականին Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված միջկառավարական համաձայնագիրը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին ու կարիք ունի թարմացման։ Դրանում պետք է ներառվի երկու երկրների զբոսաշրջիկների պարտադիր ապահովագրության մասին կետը»։
«Ռոստուրիզմ»-ի տվյալներով՝ նախորդ տարի Թուրքիա է այցելել մոտ 2.4 միլիոն ռուս զբոսաշրջիկ, իսկ 2009 թվականին՝ 2 միլիոն մարդ։ Ակնկալվում է, որ այս տարի Թուրքիա կայցելի 3.5 միլիոն ռուս զբոսաշրջիկ։
Հիշեցնենք, որ այս տարի տարբեր պատճառներով (անորակ ալկոհոլից թունավորումներ, վթարներ և այլն) Թուրքիայում զոհվել են բավական շատ ռուս զբոսաշրջիկներ։ Այդ առումով Թուրքիան զբաղեցրել է առաջին հորիզոնականը։









































