CNN Türk-ի փոխանցմամբ՝ երեկ Դիարբեքիրի Դիջլե (թարգմանաբար՝ Տիգրիս) համալսարանում մեկը մյուսի հետևից պայթյուններ են հնչել։ Պայթյունները որոտացել են 4 տարբեր ֆակուլտետներում, ուր անմիջապես խուճապ է առաջացել։
Պայթեցվել են 4 ձայնային ռումբեր։ Անմիջապես դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ, որոնք համալսարանի հեռուստախցիկների միջոցով սկսել են հետաքննել տեղի ունեցածը։ Զոհեր և վիրավորներ չեն գրանցվել։











































