Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս առավոտ Թբիլիսի է ժամանել Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը։
Վերջինս Վրաստանում հանդիպումներ է ունենալու վարչապետ Նիկա Գիլաուրիի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիայի, եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար, փոխվարչապետ Գեորգի Բարամիձեի և արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ։
Թբիլիսյան օդանավակայանում Ափաթուրայը հայտարարել է, որ իր վրացական այցի հիմնական նպատակը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի առաջիկա վրացական այցի նախապատրաստումն է, որը տեղի է ունենալու նոյեմբերի 7-8-ին։
Հիշեցնենք, որ սա Ափաթուրայի երկրորդ վրացական այցն է։ Առաջին այցը տեղի է ունեցել այս տարվա ապրիլին։









































