Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Պետք է սգալ ու նաև դաս քաղել (տեսանյութ)

Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հերթական` 12-րդ տարելիցը: 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանն ու նրա ահաբեկչական խմբի անդամները խորհրդարանի դահլիճում գնդակահարեցին վարչապետին, ԱԺ նախագահին, փոխնախագահներին և պատգամավորների ու նախարարի: Թվով ութ մարդ զոհ գնաց այդ ոճրագործությանը: Թե ի՞նչ էր դա պետության, հասարակության համար, ինչպիսի՞ հարված էր թե՛ քաղաքական, թե՛ հոգեբանական իմաստով, թերևս այսօր ավելորդ է խոսել, քանի որ այդ մասին շատ է խոսվել և ողբերգության, ոճրագործության գնահատականների պակաս չի զգացվել:

Բայց ինչ-որ բանի պակաս, այդուհանդերձ, կա առ այսօր, ու խոսքը միայն կազմակերպիչների բացահայտման մասին չէ` թե ով էր կանգնած հինգ ահաբեկիչների հետևում, ով էր նրանց դրդել այդ ոճրագործության, ով էր պատվիրել ահաբեկությունը: Գուցե տարիներ անց մի օր էլ հայտնի դառնան մանրամասները հենց այդ մասով: Բայց ներկայումս երևի թե ավելորդ պատրանք կլինի մտածել, թե առաջիկայում հնարավոր է 27-ի կազմակերպիչների բացահայտում: Եվ պակասի մասին խոսքը ամենևին դրան չի վերաբերում:

Հոկտեմբերի 27-ի գործով զգացվում է մի բանի պակաս, որն ամենևին էլ վեր չէ մեր ուժերից` որպես հասարակություն և պետություն: Դա կատարվածի քաղաքական պատասխանատվության հարցն է: Որքան էլ տարօրինակ է, այդուհանդերձ ութ պաշտոնյաների մահը սգացող հասարակությունը, որը տասնյակ հազարներով դուրս էր եկել փողոց նրանց վերջին հրաժեշտ տալու, այդպես էլ չդրեց այդ պաշտոնյաների մահվան հանգեցրած ոճրագործության համար քաղաքական պատասխանատվության հարց: Խնդիրն այստեղ ամենևին էլ հանցակցությունը չէ: Չարժե այժմ ավելորդ պնդումներ անել առանց փաստական հիմքերի, առավել ևս, որ այդ պնդումներն էլ արվել են, արվում են ու թերևս կարվեն:

Խոսքը այստեղ օրվա իշխանության քաղաքական պատասխանատվությունն է կատարվածի համար, որովհետև երկրում տեղի է ունեցել իսկապես մասշտաբային, հանդուգն և ցինիկ մի ոճրագործություն, որը կատարողները կարծես թե որևէ դժվարության չեն հանդիպել այդ գործողության ճանապարհին: Եթե իրավական պատասխանատվությունը մասնագիտական լուրջ աշխատանք է պահանջում, որքան էլ որ ոմանք համարեին դա «ուչաստկովիի» մակարդակի գործ, ապա քաղաքական պատասխանատվությունն ընդամենը պահանջում է հասարակական-քաղաքական կամք, սկզբունքայնություն, հետևողականություն:

Այդ ամենը, դժբախտաբար, ոճրագործությունից հետո տեղի չունեցավ և հանրությունը չփորձեց դնել քաղաքական պատասխանատվության հարցը: Նույնիսկ քաղաքական դաշտն իր ամբողջության մեջ չգնաց այդ քայլին: Բանը ընդամենը հայտարարություններից և ասուլիսա-հարցազրուցային դրվագներից այն կողմ չանցավ, իսկ դրանց մասնակիցների մի մասն էլ ընդհանրապես անցավ օրվա իշխանության կողմը, որին քաղաքական պահանջներ էին ներկայացնում մինչ այդ: Եվ խնդիրն այստեղ ամենևին այն չէ, թե ով ինչ վերաբերմունք ուներ սպանված պաշտոնյաների հանդեպ: Խնդիրն այստեղ այն է, որ պետությունը ենթարկվում է ահաբեկության, ինչը նշանակում է, որ հասարակությունն այդ դեպքում արդեն ինքն իրեն պետք է համարի խոցված թիրախ:

Բայց այստեղ էլ մենք ըստ էության գալիս ու հանգում ենք երևի թե բավական մտահոգիչ մի եզրակացության: Երբ խոցվում է պետությունը, հանրությունն իրեն չի համարում խոցված, որովհետև հոգեբանորեն չի նույնացնում իրեն ու պետությանը: Հանրությունը նույնացնում է իշխանությանն ու պետությանը: Սա թերևս 20-ամյա անկախ Հայաստանի կարևորագույն խնդիրներից է, աքիլլեսյան գերգարշապարներից մեկը: Հասարակությունը ցավում է մարդկայնորեն, սգում, կարեկցում, ափսոսում միանգամայն անկեղծ, սակայն նույն անկեղծությամբ էլ մտածում կամ ենթագիտակցորեն ընկալում, որ այդ ամենն իրականում իր հետ կապ չուներ: Եվ այստեղ բանը ոչ թե հանրային գիտակցությունն է, այլ այն միջավայրը, որի մեջ դրվել է հանրությունը և որում ձևավորվել է այդ գիտակցությունը: Ու այս օրինակով թերևս մենք տեսնում ենք, թե ինչ վտանգավոր դրսևորումներ կարող է ունենալ այդ իրողությունը: Եվ երևի թե նաև սա պետք է լինի Հոկտեմբերի 27-ի գլխավոր դասերից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում