Մարգարիտ Եսայանն իր ֆեյսբուքյան անձնական էջում այսօր առավոտյան գրել է.
Մի օր Վազգեն Սարգսյանն ինձ ասաց` «ի՞նչ ես անձրևի մասին գրում, դու էս միասնության մասին գրի, գրի թե ոնց ենք համախմբվել,միասնական ենք, հասկանո՞ւմ ես, էս ա մեր բոլորի փրկությունը»:
1999-ի մայիսին Հայաստան-Սփյուռք առաջին համաժողովը լուսաբանելիս գրել էի, որ անձրևի պատճառով սփյուռքահայերը չգնացին ինչ-որ հուշարձանի ծաղիկ դնելու:
Այսօր հոկտեմբերի 27-ն է ու էլի անձրև է գալիս:










































