Virgin Galactic ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ 2013 թ.կկարողանան առաջին ուղևորներին ուղարկել տիեզերք, սակայն չի բացառվում, որ դա տեղի ունենա ավելի ուշ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի ընկերությունը պատրաստվում է ապագայում հանդես գալ որպես տիեզերական տուրիզմ առաջարկող կազմակերպություն, որի համար առաջնային է համարվում այցելուների անվտանգությունը:
Ներկա պահին կատարվում են փորձնական թռիչքներ:
Դեպի տիեզերք թռչելու համար արդեն 500 հոգի տոմս են գնել:







































