Saturday, 06 06 2026
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ
Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Վթարային ջրանջատում Գյումրիում
Լարսը բաց է
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո

Վարչապետը ԲՀԿ-ին. Ովքեր ՀՀԿ-ի հետ կհամագործակցեն՝ կշահեն, իսկ ովքեր ոչ՝ կհայտնվեն կոտրած տաշտակի առաջ

Այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչ է կատարվում կոալիցիայի ներսում և այն խոսակցություններին, թե գործադիրի հաջորդ նիստում ԲՀԿ հետ կապված պետք է դիրքորոշում հայտնել, պարզաբանեց. «Առաջին սկզբունքային հարցը հետևյալն է՝ ՀՀԿ-ն այսօր այն կուսակցությունն է, որի շուրջ համախմբվել են կոալիցիոն գործընկերները, որը առանցքն է քաղաքական դաշտի, և այդ իր դիրքը ՀՀԿ-ն ոչ միայն պահպանելու է, այլև զարգացնելու է:

Իսկ հուշագիրը, որը մենք ստորագրեցինք փետրվարին, մեր կոալիցիոն գործընկերները այդ սկզբունքը հստակ ֆիքսել ենք: Մենք համախմբվել ենք հանրապետության նախագահի շուրջ, մենք մտադիր ենք ավելացնել մեր տեսակարար կշիռը քաղաքական դաշտում: Դա չենք անելու մեր գործընկերների հաշվին, այլ փորձելու ենք մեր հեղինակությունը բարձրացնել: Բոլորի համար էլ ակնհայտ է, որ դա այդպես էլ լինելու է: ՀՀԿ-ն է լինելու այն առանցքը, որի շուրջ ձևավորվելու է նոր քաղաքական ֆորմատը, քաղաքական դաշտը: Այն քաղաքական կուսակցությունները, որոնք մեզ հետ կհամագործակցեն՝ կշահեն դրանից, որոնք որ չեն համագործակցի՝ դա իրենց գործն է: Բայց ուզում եմ զգուշացնել նրանց, ովքեր նաև լուրեր են տարածում ՀՀԿ-ի մասին, որ չարաչար սխալվում են գնահատելով մեր հնարավորությունները: ՀՀԿ-ն այսօր ամենաուժեղ քաղաքական ուժն է ՀՀ-ում և նա ոչ միայն պահպանելու, այլև ուժեղացնելու է իր դիրքերը»:

Վարչապետը նաև նկատեց, որ այդ ազդակները իրենք պարտավոր են իրենց կուսակցության անունից հաղորդել իրենց գործընկերներին, մեր հանրությանը՝ նաև իրենց հստակությամբ, հստակ կեցվածքով, սկզբունքներին հավատարիմ մնալով. «Ինչպես ՀՀ նախագահն էր նշում, մենք կամուրջներ ենք կառուցում բոլորի հետ համագործակցության համար, ովքեր մեզ հետ կհամագործակցեն, համոզված ենք, որ կշահեն, ովքեր չեն համագործակցի՝ կհայտնվեն կոտրված տաշտակի առջև»,- եզրափակեց վարչապետը:

Անդրադառնալով եկեղեցու մասին վիճահարույց օրինագծին՝ այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ համայնքները ֆինանսական վնասներ չեն կրելու: Ինչպես նաև նկատեց, որ օրենսդիրը հստակ ֆիքսում է, որ ցանկերը հաստատվելու են կառավարության կողմից և օրենքով ֆիքսված է, որ լինելու են այնպիսի առարկաներ, որոնք ծառայելու են հոգևոր ծառայությանը, այլ օբյեկտներ չեն լինելու: Ինչը թույլ կտա վերջապես սեփականության վկայական տրամադրել Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին և հստակ հատակագծերը սահմանել:

Այն հարցին, թե ինչով է պայմանավորված կուսակցական անդամատոմսերի բաժանման ակտիվացումը՝ վարչապետը արձագանքեց. «Տարբեր ենթադրություններ և մեկնաբանություններ են կատարվում, ես կարծում եմ, որ կուսակցության տոմսերը բաժանելը դա նորմալ կուսակցության շինարարության գործ է, և գործադիր մարմնի անդամները երբ իրենք են այդ տոմսերը հանձնում, դա նշանակում է, որ մենք ավելի լուրջ վերաբերմունք ենք դարձնում մեր անդամագրման գործընթացին, և կուսակցաշինության աշխատանքները նոր թափ են ստանում:

Լրագրողի այն դիտարկմանը, թե լուսանցքում հայտնված քաղաքական գործիչները կարո՞ղ են բարձրացնել ՀՀԿ կշիռը, ՀՀԿ-ն հիմա նրա՞նց է ապավինում՝ ՀՀ վարչապետը պատասխանեց. «Հանրությունն է տալիս դրա գնահատականը ընտրությունների միջոցով, և մենք էլ ձևավորում ենք մեր ցուցակը, հաշվի ենք առնում, թե հանրության վերաբերմունքը այս կամ այն քաղաքական գործչի նկատմամբ ինչպիսին է: Իսկ այն անունները, որոնք թվարկեցիք՝ ունեն փորձ, հեղինակություն, անցել են մեծ ճանապարհ: Ավելին՝ շատ աշխարհահռչակ քաղաքական գործիչներ ընտրություններում պարտվել են` հազարամյակի լավագույն քաղաքական գործիչը, որը ճանաչվել է Մեծ Բրիտանիայում, Չերչիլը պարտվել է, Դը Գոլը՝ Ֆրանսիայի հերոս, ընտրությունների ժամանակ պարտվել է: Դրանից ոչ մի ողբերգություն պետք է չի անել: Բայց նրանց գործունեությունը թերագնահատելը սխալ է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում