2027 թվականին Մեծ Բրիտանիայի բնակչության թիվը կհասնի 70 միլիոնի, հայտնում է BBC-ն`հենվելով պաշտոնական տվյալների վրա:
Վիճակագրության տվյալներով, 2010 թվականին Մեծ Բրիտանիայի բնակչության թիվը կազմում էր 67,2 միլիոն մարդ: Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրության վարչության կանխատեսումների համաձայն` 2020 թվականին Բրիտանիայի բնակչության թիվը կհասնի 67,2 միլիոն, իսկ 2035 թվականին` 73,2 միլիոն մարդու:
Բնակչության թվի աճի 44%-ը պայմանավորված կլինի ներգաղթյալների հոսքով, իսկ 56%-ը` բնակչության բնական աճով: Սակայն, ինչպես նշում են հետազոտողները, բնական աճը կապահովվի ներգաղթյալների ընտանիքների ծնելիության հաշվին:










































