Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Ըստ մաթեմատիկական հաշվարկների`Օբաման պարտություն կկրի 2012թ. ընտրություններում

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման պարտություն կկրի 2012թ. նախագահական ընտրություններում` հավաքելով ընտրողների ձայների 43.5%-ը: Դա նրա համար բավարար չի լինի` իր լիազորությունները ևս 4 տարով երկարացնելու համար: Սպիտակ տան գործող ղեկավարի համար այսպիսի ոչ սփոփիչ կանխատեսումներ է արել Յելի համալսարանի պրոֆեսոր Ռեյ Ֆեյրը՝ IHS Global Insight խորհրդատվական ընկերության կողմից մշակված մաթեմատիկական մոդելի օգնությամբ: Չի բացառվում, որ Օբամայի դեմ հաղթանակ տանի սևամորթ հանրապետական թեկնածու Հերման Քեյնը:

Ինչպես հաղորդում է РБК daily-ն, պրոֆեսոր Ֆեյրն իր ունիվերսալ բանաձևը ներկայացրել է 2002թ., և այդ ընթացքում դրա օգնությամբ վերլուծաբանները սովորել են կանխատեսել ընտրությունների ելքը: Հաշվարկների համար որպես հիմք վերցվում է թեկնածուի` իշխանության եղած վերջին տարիներին մակրոտնտեսական վիճակագրությունը: Մասնավորապես հաշվի է առնվում բնակչության իրական եկամուտների դինամիկան և գործազրկության մակարդակը: Այսպիսով, ԱՄՆ-ում ներկա իրավիճակը ակնհայտորեն Օբամային ոչ մի լավ բան չի խոստանում: Մասնագետների կարծիքով` 2012թ. նախագահական ընտրություններում ձայների 50%-ի սահմանը հաղթահարելու համար նա մինչև հաջորդ տարվա երրորդ քառորդը պետք է ապահովի 4% տնտեսական աճ և 7.5%-ով կրճատի գործազրկությունը, ինչը գործնականում անհնար է:

IHS-ի փորձագետները կարծում են, որ Օբամային կարող է օգնել միայն ամերիկացիների պայծառ հիշողությունը, քանի որ տնտեսական խնդիրները նա ժառանգություն է ստացել իր նախորդից` Ջորջ Բուշ Կրտսերից: Նրա օգտին կարող է գործել նաև հանրապետականների շրջանում ուժեղ և խարիզմատիկ թեկնածուի բացակայության հանգամանքը: Սակայն հանրապետականներն էլ իրենց խաղաքարտն ունեն` սևամորթ թեկնածու Հերման Քեյնը, որը գնալով ավելի մեծ ժողովրդականություն է վայելում: Դեռևս մի քանի ամիս առաջ նրա թեկնածությունը պաշտպանում էր Հանրապետական կուսակցության կողմնակիցների միայն 5%-ը, այսօր նրա օգտին պատրաստ է քվեարկել դեմոկրատների հակառակորդներից յուրաքանչյուր երրորդը:

Ինքը` Օբաման, ի վիճակի չլինելով հաջողության հասնել տնտեսական ճակատում, փորձում է լրացուցիչ միավորներ հավաքել գաղափարական ճակատում: Այստեղ նա, իհարկե, պարծենալու տեղ ունի: Օբամայի նախագահության տարիներին ոչնչացվել է ԱՄՆ գլխավոր թշնամին` Ուսամա բեն Լադենը և մեծ թվով այլ վտանգավոր ահաբեկիչներ, ամերիկացիներն օգնել են տապալել Մուամար Քադաֆիի վարչակարգը Լիբիայում, իսկ մինչև տարվա վերջ ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս կգան Իրաքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում