ՀՀ արտգործնախարարությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ վաղը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Լյուքսեմբուրգ:
Այցելության ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կստորագրի Հայաստանի և ԵՄ միջև «Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագիրը»:
Հաջորդ օրը` հոկտեմբերի 28-ին, նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով կլինի Բեռլինում:
Հոկտեմբերի 29-ին Փարիզում Է.Նալբանդյանը ելույթ կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի 33-րդ գլխավոր կոնֆերանսին:










































