Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Վանի ավերիչ երկրաշարժի վերաբերյալ Reuters լրատվական գործակալության ներկայացրած նյութը սկանդալի տեղիք է տվել։
Բացի բուն Վանի երկրաշարժի մասին տեղեկատվությունից, Reuters-ը նշել է, որ տվյալ տարածաշրջանում նախկինում բնակվել են բազմաթիվ հայեր, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սպանդի են ենթարկվել։
Հենց դա էլ հարուցել է թուրքական լրատվամիջոցների զայրույթը։











































