Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վանի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման համար Թուրքիան օգնության խնդրանքով դիմել է ավելի քան 30 երկրի, որոնք ավելի վաղ պատրաստակամություն էին հայտնել օգնել նրան։
Դիվանագիտական անանուն աղբյուրները հայտնում են, որ այդ երկրների թվում ընդգրկվել են նաև Հայաստանն ու Իսրայելը։ Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, Վանի երկրաշարժից հետո օգնության առաջարկով Թուրքիային դիմել է մոտ 40 երկիր և միջազգային կառույց։










































