Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Ազդարարվել է «Լույս հայի աչքերին» ծրագրի ավարտը

Ինչպես տեղեկացնում է «Առաջին լրատվական»-ը, 2011թ. սեպտեմբերին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) նշել են Գլոբալ զարգացման միավորման շրջանակում իրականացվող «Լույս հայի աչքերին. Առաջնային և ակնաբուժական առողջապահական դաշինք» յոթնամյա գործընկերության ավարտը:

Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի կողմից 1992 թվականին ԱՄՆ-ում հիմնադրված բարեգործական կազմակերպություն է, որի առաքելությունն է կանխարգելել ձեռքբերովի կուրությունը Հայաստանում և ակնային ծառայությունները հասանելի դարձնել բոլոր հայաստանցիներին:

2003-ից ՀԱՆ-ը սկսել է իր «Լույս հայի աչքերին» նախաձեռնությունը և 2004թ. համագործակցել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ` իրականացնելով «Առաջնային և ակնաբուժական առողջապահական դաշինք» համապարփակ ծրագիրը:

ՀԱՆ-ն աշխատել է Հայաստանի տասը մարզերում և օգտագործել չորս ռազմավարական ուղղություններ կանխարգելի կուրության դեմ պայքարում`անմիջական բուժօգնություն, բժշկական ուսուցում և վերապատրաստում, հանրային ուսուցում և իրազեկում, տվյալների հավաքագրում և հետազոտական աշխատանքներ:

ՀԱՆ-ի բժշկական խմբերը և ժամանակակից սարքավորումներով հագեցած Աչքի շարժական հիվանդանոցը աշխատել են Հայաստանի մարզերում` բնակչությանը տրամադրելով բարձրորակ ակնաբուժական ծառայություններ: Ներգրավվել է Հայաստանի համայնքների 90%-ը (841), հիմնականում գյուղական համայնքներ, որտեղ ակնաբուժական ծառայությունները պակաս հասանելի են:

ԱՄՆ ՄԶԳ և ՀԱՆ համատեղ ջանքերը «Առաջնային և ակնաբուժական առողջապահական դաշինք» ծրագրի ներքո հանգեցրել են բազմաթիվ նշանակալի ձեռքբերումների: 2004թ. ծրագրի սկզբից ի վեր ՀԱՆ-ը հետազոտել է ավելի քան 245 000 մարդու: Աչքի շարժական հիվանդանոցում իրականացվել է մոտ 10 000 վիրահատություն և լազերային բուժում, անապահովներին բաժանվել է 36 000 ակնոց:

ՀԱՆ-ը հեղինակել և հրատարակել է երկու գիրք առաջնային օղակի բուժաշխատողների և ակնաբույժների համար, մշակել և հրատարակել է 13 անուն տեղեկատու գրքույկ ակնային հիվանդությունների, աչքի խնամքի և անվտանգության մասին` 602 հազար օրինակով: Մոտ 12 000 դպրոցական և 850 ծնող/ մեծահասակ մասնակցել են ՀԱՆ-ի հանրային իրազեկման դասընթացներին մարզերում և Երևանում:

2006թ. ՀԱՆ-ը, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի հետ համատեղ հիմնադրել և սարքավորումներով հագեցրել է Թույլ տեսողության կենտրոնը:

ՀԱՆ-ը հիմնադրել է Ուսուցման և ախտորոշման կենտրոնը`Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հետ համատեղ: 2007թ. «Փֆայզեր» ընկերության նվիրատվության շնորհիվ ՀԱՆ-ը ներմուծել է վիրաբուժական հմտությունների զարգացման լաբորատորիա (Wet lab), որտեղ Հայաստանի երիտասարդ ակնաբույժները և ուսանողները կարող են կատարելագործել իրենց կիրառական հմտությունները:

ՀԱՆ-ը նախաձեռնել և կազմակերպել է երեք միջազգային ակնաբուժական համաժողով Երևանում:
ՀԱՆ-ը տպավորիչ աշխատանք է կատարել միջազգային և տեղական ֆինանսավորման օգնության ներգրավման հարցում, որոնք օգտագործվել են Հայաստանում ակնային ծառայությունները կատարելագործելու համար:

ՀԱՆ-ը կշարունակի իր աշխատանքները բուժաշխատողների առցանց վերապատրաստման գործում, կընդլայնի անհասության ռետինոպաթիայի ծրագիրը, կիրականացնի բժշկական խմբերի և Աչքի շարժական հիվանդանոցի հինգերորդ շրջայցը Հայաստանի մարզերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում