Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ այսօր սկսվում է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի ադրբեջանական այցը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Վրաստանի դեսպանատունը։
Ակնկալվում է, որ Ադրբեջանում Վաշաձեն հանդիպումներ է ունենալու նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են երկկողմանի և տարածաշրջանային խնդիրներ, երկու երկրների միջև հարաբերությունների ամրագրումն ու ընդլայնումը։










































