Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ երեկ Իզմիրում տեղի է ունեցել թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի առաջին նստաշրջանը։ Դրան մասնակցել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նիստում կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմանի հարաբերությունների զարգացման հարցը։ Կողմերը մտադրություն են հայտնել զարգացնել միմյանց միջև օդային փոխադրումների ոլորտը։
Բացի այդ, նրանք պայմանավորվել են, որ թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորհրդի հաջորդ նիստը կայանալու է Ադրբեջանում։










































