Մագնիսային փոթորիկը, որը Երկիր մոլորակի վրա սկսվել էր երկուշաբթի ուշ երեկոյան, ավարտվել է, գեոմագնիսային քամիները շարունակվում էին 15 ժամ: Այս մասին հայտնել են ԱՄՆ-ի տիեզերական եղանակի ուսումնասիրություններով զբաղվող մասնագետները: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Երկրի մագնիսային մթնոլորտի վրա մագնիսային փոթորիկներն առաջանում են արևային համակարգի ազդեցությամբ: Այդ համակարգից պոկված մասնիկները, կպչելով մագնիտոսֆերային, ստիպում են նրան օրորվել, ինչը կարող է ռադիոկապի խափանման պատճառ հանդիսանալ: