Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Երևանի և Փարիզի քաղաքապետերը ստորագրել են բարեկամության և համագործակցության համաձայնագիր

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն երկու քաղաքների միջև բարեկամության և համագործակցության համաձայնագիր են ստորագրել։
Համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոյեն իր ելույթում նշել է, որ երևանյան հանդիպումները կայանում են ընտանեկան մթնոլորտում է, առավել ևս, երբ այդ ընտանիքն առավել մեծացել է Ֆրանկոֆոնիայի 31–րդ համաժողովի մասնակիցների ներկայությամբ։

Անդրադառնալով ստորագրված համաձայնագրին, Փարիզի քաղաքապետը նշել է, որ փաստաթուղթն իր մեջ ներառում է երկու քաղաքների միջև համագործակցության հետաքրքիր եզրեր. «Բարձր հիմքերի վրա դրված մշակութային ոլորտում մեր համագործակցությունից զատ՝ նախատեսում ենք իրականացնել լուրջ տնտեսական ծրագրեր։ Ամենատարբեր ոլորտներում փորձի փոխանակման միջոցով համատեղ կկատարելագործենք քաղաքային տնտեսության կառավարման համակարգը»,– ասել է Բերտրան Դելանոյեն։

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում ընդգծել է, որ ինչպես հայ – ֆրանսիական, այնպես էլ երկու երկրների մայրաքաղաքների միջև հարաբերություններն այսօր ամենաբարձր մակարդակի վրա են գտնվում. «Ստորագրված փաստաթուղթը նոր որակ է հաղորդում մեր համագործակցությանը և ես վստահ եմ , որ այս հանդիպումից հետո մեր բարեկամական կապերն էլ ավելի կամրապնդվեն»,– նշել է Կարեն Կարապետյանն ավելացնելով, որ գործակցային նման մակարդակը լավ օրինակ կարող է լինել նաև Ֆրանկոֆոն այլ քաղաքների հետ հարաբերություններում։

Մեկ անգամ ևս ողջունելով հանդիպմանը ներկա Ֆրանկոֆոն քաղաքների միջազգային ասոցիացիայի անդամներին՝ Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել , որ երևանյան վեհաժողովը կանցնի գործնական և արդյունավետ մթնոլորտում և ֆրանկոֆոն քաղաքների միջև գործակցության նոր հեռանկարներ կբացվեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում