«Գալու է այն օրը, երբ մենք օգտագործելու ենք ժողովրդական ճնշման ողջ զինանոցը, ու եթե անհրաժեշտություն լինի, դրա մեջ, վստահաբար, կմտնեն անժամկետ շուրջօրյա նստացույցերը»,- պատասխանելով լրագրողների հարցին, թե հոկտեմբերի 28-ի հանրահավաքին հնարավո՞ր է՝ մեկնարկեն անժամկետ շուրջօրյա նստացույցեր, ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
Նա նաև նշեց, որ իրենց ձեռնարկած քայլերը կարող են հարստացվել նաև ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում կազմակերպված քաղաքացիական անհնազանդության միջոցառումներով: Այդուամենայնիվ, ըստ Զուրաբյանի՝ այդ օրը շատ ճշգրիտ պետք է որոշվի. «Դա չպետք է լինի մեր սուբյեկտիվ ցանկության կամ քմահաճույքի հետևանք, այլ պետք է նաև պայմանավորված լինի օբյեկտիվ իրողություններով, որոնք ստեղծված են Հայաստանում և նրա շուրջը»:
Լևոն Զուրաբյանը նկատեց, թե չի կարելի բացառել որևէ օր, երբ հնարավոր կլինի սկսել այդ գործողությունները, այդ թվում՝ նաև հոկտեմբերի 28-ը, և խորհուրդ տվեց լրագրողներին «նա վսյակի սլուչի» տաք հագնված գալ:









































