Իրանական Khabar օրաթերթի հաղորդմամբ՝ Իրանի նախկին նախագահ, համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհրդի նախագահ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին, հանդիպելով լրագրողներին, քննադատել է առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հնչեցրած տեսակետը՝ կապված երկրի վարչակարգը խորհրդարանական դարձնելու հետ:
Ըստ Հաշեմի Ռաֆսանջանիի՝ «Իրանի վարչակարգը Սահմանադրությունից անկախ փոփոխության ենթարկելը վնասելու է համակարգի հանրապետականությանը: Եթե վարչակարգը խորհրդարանական դառնա, թուլանալու է մեր համակարգի հանրապետականությունը, որտեղ սահմանափակվելու է Իրանի ժողովրդի ազատ ընտրության իրավունքը: Իհարկե վստահ եմ, որ Իրանի առաջնորդը նպատակ չունի, վարչակարգը խորհրդարանական դարձնելով, սահմանափակել ժողովրդի ազատ ընտրության իրավունքը»։










































