Իտալիայի գործող չեմպիոն «Միլան»-ը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է ձեռք բերել «Պորտու»-ի կիսապաշտպան Ֆերնանդուին:
Ակումբի ղեկավարությունը փոխարինող է փնտրում Մարկ վան Բոմմելին, որը չի թաքցնում իր ցանկությունը` այս մրցաշրջանի վերջում լքել «Միլան»-ը և տեղափոխվել «ՊՍԺ»:
24-ամյա ֆուտբոլիստը պորտուգալական ակումբում հանդես է գալիս 2007 թվականից: «Պորտու»-ն իր խաղացողի դիմաց պահանջում է 30 մլն եվրո:
Մոտ օրերս «Միլան»-ի սպորտային տնօրեն Արիեդո Բրեյդան կհանդիպի «Պորտու»-ի ներկայացուցիչների հետ` քննարկելու ֆուտբոլիստի հավանական տրանսֆերը «Միլան»:








































