Լիբիայի Սիրթ քաղաքում վառելիքի պահեստում հոկտեմբերի 25-ի գիշերը տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Ազգային անցումային խորհրդի զորքերի հրամանատար Լեիթ Մոհամմեդին, պայթյունին հաջորդած հրդեհի հետևանքով առնվազն 50 մարդ վիրավորվել է:
Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ բաքի մոտ բենզինի հերթի ժամանակ մեծ քանակությամբ մարդ է հավաքվել: Ըստ գործակալության` պայթյունի պատճառ է եղել կարճ միացումը: Այս պահին հրդեհն ամբողջությամբ մարել չի հաջողվում: