Wednesday, 10 06 2026
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա

Հայաստանում ռազմական շքերթ անցկացնելը նրանց «մեծ սխալն» էր. Իլհամ Ալիև

Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի նիստում ունեցած իր ելույթում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող լինել բանակցությունների քննարկման առարկա։ Թեև բանակցություններն արդյունք չեն տվել, այնուամենայնիվ, վերջին ամիսներին միջազգային միջնորդների հնչեցրած այն կարծիքը, որ ստատուս քվոն անընդունելի է, հույս է ներշնչում։ Այսինքն՝ ստատուս քվոն անընդունելի է, այն պետք է փոխվի, հակամարտությունը չի համարվում «սառեցված», հայկական զորքերը «պետք է» դուրս բերվեն «օկուպացված» տարածքներից։

Մեր ռազմական հնարավորությունները վկայում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարբերությունն ավելի է մեծանում, ինչպես «երկինքն ու երկիրը»։ Այս մասին գիտեն բոլորը։ Ինչ վերաբերում է ռազմական հավասարակշռությանը, ապա մինչև վերջերս հայկական կողմի «քարոզչության» արդյունքում այդ տարբերությունը, այսինքն՝ մեր գերակշռությունը, այնքան էլ նկատելի չէր միջազգային կառույցների ու դիտորդների համար։ Սակայն վերջին շրջանում Ադրբեջանում ու Հայաստանում իրականացված ռազմական շքերթներն ակնհայտորեն «ցույց տվեցին», թե ով ով է։

Հայաստանում ռազմական շքերթ անցկացնելը հայկական կողմի «մեծ սխալն» էր, քանի որ եթե մինչ այդ նրանք «միֆերի կամ երևակայության» միջոցով փորձում էին համոզել, որ հայկական բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում, ապա այդ ռազմական շքերթը «ցույց տվեց», թե ինչ «տխուր» վիճակում է հայկական բանակը։

Ես և դուք տեսաք, որ նրանց ռազմական տեխնիկան «ի վիճակի չէ» անձամբ շարժվել, նրանց շքերթի ժամանակ ցուցադրել են քարշակներով ու բեռնատարներով։ Դա կարող է ունենալ մի քանի պատճառ։ Կա՛մ այդ տեխնիկան «չի աշխատում» և գտնվում է «անսարք» վիճակում, կա՛մ այն «չունի վառելիք», կա՛մ էլ «երկու պատճառը» միասին։ Այդ շքերթը հերթական անգամ ցույց տվեց, որ Հայաստանն «անկախ պետություն չէ, ամրակետ է»։

Այդ շքերթը պատմության մեջ կհիշվի միայն մեկ նորարարությամբ, որ դրան մասնակցել են նաև կրոնական գործիչները, ինչը, մեղմ ասած, զարմանք է հարուցում»։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 26-ին Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթին մասնակցել է 6000 զինծառայող և 400 միավոր տեխնիկա, իսկ սեպտեմբերի 21-ին Երևանում տեղի ունեցած շքերթին՝ 4000 զինծառայող և 300 միավոր տեխնիկա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում