«ՀՀ քաղաքական վերնախավի ներկայացուցիչները ռուսական պաշտոնական շրջանակների հետ իրենց ցանկացած շփում համարում են խոշոր հաջողություն, որը կարող է կանխորոշել իրենց դերակատարումը ներքաղաքական գործընթացներում»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Հոկտեմբերի 18-ին Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել էր ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին, որի ժամանակ ՌԴ վարչապետը մի քանի ջերմ խոսք է շռայլել Հայաստանի հասցեին և արձանագրել, որ «ձեռք են բերվել ապագային միտված նոր պայմանավորվածություններ»: Տ. Սարգսյանի գերխնդիրը խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնը պահպանելն է, և հնարավոր է, որ այդ պայմանավորվածությունը վերաբերում է հենց դրան»:









































