«ՀԺ»-ն գրում է, որ երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՔԾ միջնորդությունը և Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի խափանման միջոց կալանքը երկարացրել ևս երկու ամսով:
Այս մասին թերթին հայտնել Է փաստաբան Մ. Վասակյանը:
«Մ. Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեջ, անազատության մեջ է օգոստոսի 30-ից»,- հավելում է թերթը:











































