Moody’s և Fitch գործակալությունները կարող են մինչև տարվա վերջ կրկնել S&P-ի քայլը և զրկել ԱՄՆ-ին AAA բարձրագույն վարկային վարկանիշից: Այսպիսի եզրակացության են եկել Bank of America Merrill Lynch-ի փորձագետները:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, փորձագետները կարծում են, որ վարկանիշը կարող է իջեցվել ԱՄՆ կառավարության`բյուջետային դեֆիցիտը և աճող պետպարտքը հաղթահարելու անկարողության պատճառով: Վականիշի երկրորդ իջեցումը ավելի ուժեղ հարված կհասցնի ամերիկյան տնտեսությանը:
«Վարկանիշային գործակալություններն ավելի վաղ արդեն ակնարկել էին, որ եթե Կոնգրեսը չմշակի տնտեսությունը խթանող երկարաժամկետ ծրագիր, երկիրը կարող է հերթական անգամ կորցնել վարկանիշը,- հիշեցրել են փորձագետները,- ուստի մենք չենք բացառում նոյեմբեր-դեկտեմբերին ԱՄՆ վարկանիշի առնվազն մեկ իջեցում»,- ասել են նրանք:
Հիշեցնենք, օգոստոսին S&P գործակալությունը ԱՄՆ վարկային վարկանիշն իջեցրեց ААА-ից АА+:
Fitch-ի վերլուծաբաններն իրենց հերթին բազմիցս հայտարարել են, որ եթե ԱՄՆ-ը չկարողանա մշակել բյուջետային դեֆիցիտի դեմ պայքարող ծրագիր, իսկ ԱՄՆ տնտեսական աճի ցուցիչները չարդարացնեն կանխատեսումները, իրենք երկրի վարկանիշը կիջեցնեն «կայունից» «բացասական»` վարկանիշը թողնելով ААА մակարդակում:









































