131 պատգամավորներից 81-ի մասնակցությամբ այսօր խորհրդարանը սկսեց հերթական քառօրյայի աշխատանքները:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, որ «Ժառանգությունը» միշտ ստիպված դեմ է քվեարկում մեծ օրակարգին, քանի որ դրանից դեռ դուրս չեն բերվել Հայ-թուրքական արձանագրությունները:
«Անհասկանալի իրավիճակ է ստեղծվել հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված: Ապրիլի 24-ին ընդառաջ՝ Թուրքիան փորձելու է կրկին շահարկման առարկա դարձնել այդ թեման»,- ասաց Ս. Սաֆարյանը՝ հավելելով, որ Թուրքիան սրանից օգուտներ է քաղում, արձանագրությունները շարունակում են հարված հասցնել ՀՀ արտաքին քաղաքականությանը և ազգային շահերին, Հայաստանը դրանից ոչինչ չի շահել, իսկ Ցեղասպանության ճանաչման գործընթացին դա շատ է խանգարում:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանի մեծ օրակարագից հանելու լիազորությունը Սերժ Սարգսյանինն է, և նա պետք է որոշի:









































