Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ճգնաժամային հարցերի շուրջ և Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ, ֆրանսիացի Ֆիլիպ Լեֆորը հոկտեմբերի 26-27-ը այցելելու է Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչությունը։
Բաքվում Լեֆորը մի շարք հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ։ Լեֆորը ներկայումս գտնվում է Վրաստանում։
Հիշեցնենք, որ Լեֆորը Հարավային Կովկասի երեք երկրներ էր այցելել այս տարվա սեպտեմբերի սկզբին։