Բրյուսելում կայացած Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին սուր քննադատության է ենթարկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին, որը գաղափարապես գլխավորում է եվրոգոտում մեջ չմտնող Եվրամիության երկրների խումբը:
«Դուք կորցրել եք դադար տալու կարողությունը»,- ասել է Սարկոզին` դժգոհություն հայտնելով առ այն, որ բրիտանացի նախարարները հետևողականորեն խորհուրդեր են տալիս եվրոգոտու մեջ մտնող երկրներին:
«Մենք հոգնել ենք ձեր քննադատությունից և ցուցումներից, թե ինչ անենք: Դուք ասում եք, որ ատում եք եվրոն, իսկ այժմ ցանկանում եք միջամտել մեր հանդիպման աշխատանքներին»,- ավելացրել է Սարկոզին:
Ինչպես գրում է The Guardian թերթը, գագաթնաժողովին Քեմերոնը պնդում էր, որ ԵՄ-ը պետք է պաշտպանի եվրոգոտու մեջ չմտնող երկրների շահերը:
«Ես նրանց բացահայտ ասացի, որ գործը վտանգավոր ընթացք է ստանում, երբ նրանք մի որոշում են ընդունում, որը կենսական կարևոր նշանակություն ունի ընդհանուր շուկայի մյուս երկրների համար, օրինակ՝ ֆինանսական ծառայությունների շուրջ: Դրանք (որոշումները) վերաբերում են ընդհանուր շուկային: Բանկերի վերակապիտալիզացիան վերաբերում է միության բոլոր երկրներին»,- հայտարարել է Քեմերոնը:









































