Դեռևս հայտնի չէ` կա՞ն արդյոք Թուրքիայի Վան քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թվում Հայաստանի քաղաքացիներ, թե՞ ոչ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նրա խոսքով՝ գերատեսչությունը փորձում է իր խողովակներով պարզել` զոհերի թվում հայաստանցիներ կան, թե՝ ոչ::
Նշենք, որ երեկ` հոկտեմբերի 23-ին, Թուրքիայի Վան քաղաքից հյուսիս`Թաբանլի գյուղում, հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի հետևանքով կան մեծ ավերածություններ և զոհեր: Հետցնցումները շարունակվում են:
Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում, մասնավորապես` մայրաքաղաք Երևանում և Գյումրիում: Թուրքիայի Վան քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը Հայաստանից հեռու է շուրջ 150 կիլոմետրով։
Երեկ Հայաստանի ԱԻՆ-ից հայտնել էին, որ այստեղից նախօրեին 17 ավտոբուս է մեկնել Թուրքիա:









































