Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսի է ժամանել Վրաստանի ժգնաժամային հարցերի շուրջ և Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը։ Վերջինս մի շարք հանդիպումներ է ունենալու Վրաստանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Այսօր նա հանդիպելու է փոխվարչապետ Գիորգի Բարամիձեի հետ, պլանավորված են հանդիպումներ նաև Վրաստանի ԱԳՆ-ում։ Լեֆորը նաև այցելելու է Վրաստանում ԵՄ-ի դիտարկման առաքելություն, որը հետևում է Աբխազիայի ու Հարավային Օսիայի հակամարտային գոտիներում տիրող իրավիճակին։
Լեֆորը Վրաստանում քննարկելու է տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն առնչվող խնդիրներ։
Հիշեցնենք, որ Լեֆորի այս մանդատն ուժի մեջ է այս տարվա սեպտեմբերի 1-ից մինչև 2012 թվականի հունիսի 30-ը։










































