Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնի փոխանցմամբ, Թուրքիայի հարավ-արևելյան նահանգներում, առավելապես Վանի նահանգում, շարունակում են երեկ տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո սկսված ցնցումները: Վերջին ցնցումն արձանագրվել է մոտ մեկ ժամ առաջ՝ 4.3 բալ ուժգնությամբ՝ Վան քաղաքի մոտակայքում 16 կմ խորության վրա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Վան քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան մեծ ավերածություններ, զոհեր: Հետցնցումները շարունակվում են: Էպիկենտրոնը Թաբանլի գյուղն է՝ Վանի հյուսիսում:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գնալու է Վան՝ վնասները անձամբ տեսնելու և գնահատելու համար:
Ցնցումներ են եղել նաև այլ քաղաքներում:
BBC-ն հաղորդում է, որ, ըստ Թուրքիայի սեյսմիկ ծառայության նախնական հաշվարկների, զոհերի թիվը կարող է հասնել հազարների, ավերվել են տասնյակ տներ, հազարավոր բնակելի և գործարար կենտրոններ տարբեր աստիճանի վնասներ են ստացել: