Սուրբ Պողոս եկեղեցում, որը համարվում է Լոնդոնի տեսարժան վայրերից մեկը, հետաձգվել է կիրակնօրյա ժամերգությունը: Դա տեղի է ունենում առաջին անգամ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նման որոշման համար պատճառ է հանդիսացել բողոքի ցույցը, որի մասնակիցները վրան են դրել հենց եկեղեցու շեմի առջև: Նրանք զբաղեցրել են նաև եկեղեցի տանող սանդուղքը:
Սուրբ Պողոս եկեղեցու ծառայողները պատրաստվում են այսօրվա ցերեկային և երեկոյան ժամերգությունները անցկացնել փակ դռների հետևում՝ առանց ծխականների և զբոսաշրջիկների:










































