Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը սահման չունի: Այս մասին հաղորդում է իրանական պետական տեղեկատվական ИРНА գործակալությունը:
Ահմադինեժադը հանդիպել է Իրանում Հնդկաստանի նոր դեսպանի հետ: Նշելով, որ Հնդկաստանի և Իրանի հարաբերություններն ունեն պատմական արմատներ, նա հայտարարել է, որ երկու երկրների համագործակցությունը կշարունակվի և կզարգանա ապագայում:
«Մենք հավատում ենք, որ երկու երկրների խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով և փոխըմբռնման հիման վրա»,- ասել է Իրանի նախագահը:










































