Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը Սերբիայում անցկացվող Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարն ավարտեց պարտությամբ և չկարողացավ դուրս գալ հաջորդ փուլ:
Մեր ընտրանին ուժերը չափեց Լիտվայի հավաքականի հետ և պարտվեց 4-0 հաշվով: Մրցակցի կազմում պոկերի հեղինակ դարձավ Սիմոնաս Ստանկյավիչյուսը: Մեր խմբի մյուս խաղում Սերբիայի հավաքականը 6-1 հաշվով ջախջախեց Ուելսի հավաքականին:









































