Google ընկերությունը պատրաստվում է գնել Yahoo-ն: Բանակցություններ են ընթանում ներդրողների հետ: Առնվազն երկու մասնավոր ներդրումային ընկերություններ կարող են օգնել Google-ին՝ գնումը կատարելու համար: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal թերթը:
Պաշտոնապես դեռ ոչ մի առաջարկ Yahoo-ին չի արվել: Google ընկերության ներկայացուցիչներից մեկնաբանություններ ստանալ այս հարցի շուրջ չի հաջողվել:
Microsoft Corp ընկերությունը ներկա պահին այս գնման գործընթացում դիտարկում է իր մասնակցության հնարավորությունը: Նա դա անելու է որպես մասնավոր ներդրող:









































