Եգիպտոսում Facebook սոցիալական կայքից օգտվողներից մեկը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման: Նրան մեղադրում են «իսլամը վիրավորելու» մեջ:
Ինչպես հայտարարել է Կահիրեի դատարանը, Այման Յուսուֆ Մանսուրը դիտավորյալ կայքում վիրավորական արտահայտություններ է տեղադրել Ղուրանի մասին:
Դատարանի կարծիքով՝ դա կարող էր հասարակական վրդովմունքի պոռթկման պատճառ հանդիսանալ:









































