Գերմանական ROSAT տիեզերական ռենտգենյան աստղադիտակը, որի անկումը սպասվում է կիրակի օրը, ճապոնական ԶԼՄ-ներին մեծ անհանգստություն է պատճառել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին:
ROSAT սարքը պետք է Երկիր մոլորակի վրա ընկնի կիրակի օրը: Գիտնականների տվյալներով՝ 9.30-ից 17.40-ի ընթացքում այն չորս անգամ կթռչի Ճապոնիայի վրայով:
Արբանյակի քաշը 2,4 տոննա է: Ընկնելու ժամանակ մի մասը կայրվի, սակայն մոտ 1,7 տոննան կընկնի Երկրի վրա: Հավանականությունը շատ քիչ է, որ այն կարող է վնաս պատճառել մարդուն:









































