Ինչպես «Առաջին լրատվական»-ին հաղորդում են ոստիկանությունից, hոկտեմբերի 21-ին`ժամը 19:00-ին, Ոսկեվազ գյուղից ոստիկանության Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 55-ամյա Վրեժ Բաղդասարյանը:
Վերջինս ս.թ. հոկտեմբերի 20-ից Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատավճռով հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար (ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 1-ին մաս` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):









































