Մոտ երկու հազար մալայզիացի մուսուլմաններ մասնակցել են քրիստոնեական միսիոներների գործունեության դեմ ուղղված բողոքի ցույցին: Նրանք քրիստոնյաներին մեղադրում են այն բանի մեջ, որ իբր վերջիններս փորձում են մուսուլմաններին դարձնել քրիստոնյա: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Միջոցառումը տեղի է ունեցել Մալայզիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրի մոտակայքում:
Մալայզիայում գործող օրենքները երկրի բնակչության մեծամասնությունը կազմող մուսուլմաններին արգելում են հավատափոխ լինել:









































