Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը, քննարկվել են արդարադատության ոլորտում երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:










































