Արգենտինահայ թենիսիստ Դավիդ Նալբանդյանը Ստոկհոլմում ընթացող ATP մրցաշարի շրջանակներում առանց խոչընդոտների դուրս եկավ քառորդ եզրափակիչ` ջախջախելով 26-ամյա խորվաթ Իվան Դոդիգին: Նալբանդյանը, ով թենիսի համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 58-րդ տեղը, մրցակցին զիջեց ընդամենը 2 գեյմ (6-1, 6-1):
Քառորդ եզրափակիչում Դավիդը ուժերը կչափի փորձառու ամերկացի Ջեյմս Բլեյքի հետ:






































