«Հրապարակ»-ը գրում է.
«Այնպես է ստացվել, որ և՛ իշխանությունն է դժգոհ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության ու նրա տնօրեն Հրայր Զորյանի աշխատանքից, և՛ աշխատակիցներից բողոքներ կան՝ անգամ գրավոր: Օրեր առաջ մենք անդրադարձել էինք այդ բողոքներին: Մեզ հասած լուրերով` վերջերս այստեղ ստուգումներ են իրականացվել: Հատկապես ուսումնասիրվել են «Արմենպրեսի» հաշվապահությունը, ֆինանսական գործունեությունը, քանի որ բողոքների մի մասն էլ վերաբերում է ֆինանսական չարաշահումներին: Դրանց արդյունքների մասին դեռ չեն հայտարարում, սակայն, մեզ հասած լուրերով, քննարկվում է «Արմենպրեսի» նոր տնօրեն նշանակելու հարցը»,- ապա թերթը հավելում է.
«Շրջանառվող անուններից է վարչապետի օգնական, մամուլի հարցերով զբաղվող Արամ Անանյանի՝ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որդու անունը»:









































