«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ռայան Գիգզը վնասել է ազդրի մկանները և ստիպված կլինի բաց թողնել շուրջ 2 շաբաթ:
Այսպիսով, 37-ամյա կիսապաշտպանը չի կարող մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի կենտրոնական խաղին` «Մանչեսթեր Սիթիի» դեմ: Խաղը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին: Վետերան ֆուտբոլիստը բաց կթողնի նաև հոկտեմբերի 29-ին կայանալիք հանդիպումը` Էվերթոնի դեմ` մրցակցի հարկի տակ:
Ընթացիկ մրցաշրջանում ուելսցին Անգլիայի առաջնությունում մասնակցել է 6 խաղի:







































