ԱՄՆ-ը միայն սեպտեմբերին Մուամար Քադաֆիին փնտրելու համար Լիբիայում ծախսել է 1.1 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է ամերիկյան National Journal ամսագիրը` վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարությանը:
Երկրի փոխնախագահ Ջոն Բայդենը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ը ծախսել է 2 մլրդ դոլար, ընդ որում նա նշել, որ Լիբիայում «ոչ մի ամերիկացի չի զոհվել»:
ՆԱՏՕ-ն Լիբիայի գործողությունների վրա ծախսել է ամսական 8.5 մլն դոլար:
Հիշեցնենք, այսօր ԱՄՆ արտգործնախարար Ալեն Ժյուպեն հայտարարել է, որ Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողութւյունները ավարտված են:









































