Ոստիկանությունից «Առաջին լրատվականին» տեղեկացնում են, որ հոկտեմբերի 20-ին`ժամը 06:00-ի սահմաններում, Հայանիստ-Արգավանդ ճանապարհի Արգավանդ գյուղի հատվածում «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ-ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆորդ-Տրանզիտ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:











































