Պարսից ծոցում խորտակվել է իրանական «Կուշա-1» նավը, որը ափ էր բերում աշխատողներին, ովքեր աշխատում են ծոցում գտնվող նավթային հարթակների վրա:Այս մասն հաղորդում է mignews.com կայքը:
Նավի վրա է եղել 72 մարդ, որոնցից 60-ին հաջողվել է փրկել: 12 մարդ համարվում էր անհետ կորած, սակայն հետո հայտնի դարձավ, որ նրանցից հինգը մահացել են:
Վթարի պատճառները դեռ պարզված չեն: Կորածների որոնումը շարունակվում է:











































